Հուլիսի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ոսկետափ գյուղի կամուրջ և, չհասած կամուրջ, հայտնաբերել է դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության ։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 05։00-ի սահմաններում Երասխ-Երևան ավտոճանապարհի 25 կմ-ում Ոսկետափ գյուղի վարչական շրջանում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Ալվարդ Ա․-ին և, նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի։
Վրաերթի փաստով՝ ավագ քննիչի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ վրաերթ կատարած և դեպքի վայրից փախուստի դիմաց վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։ shamshyan.com