Կարկուտից եւ քամուց տուժած բնակիչները օգնություն կստանա՞ն, թե՞ ոչ

Կարկուտից եւ քամուց տուժած բնակիչները օգնություն կստանա՞ն, թե՞ ոչ

Հիշեցնենք, որ հուլիսի 9 -ին Նինոծմիդնայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում ուժգին քամին եւ կարկուտը մեծ վնասներ էին հասցրել:

Ուժեղ քամին քշել էր բնակիչների տների, անասնագոմերի, ավտոտնակների եւ արարողությունների տներից մեկի տանիքների թիթեղները: Կարկուտը վնասել էր նաեւ կարտոֆիլի ցանքատարածությունները, ջրհեղեղի հետեւանքով քանդվել էին նաեւ գյուղամիջյան ճանապարհները:

Լրագրողի այն հարցին, արդյոք բնակիչները կստանան օգնություն բնական աղետից տուժելու համար թե՞ ոչ, Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Հուլիսի 9 -ին Հեշտիայում բնական աղետից տուժած բնակիչների վնասի մասին տեղեկացրել ենք ինչպես քաղաքապետարան, այնպես էլ գյուղատնտեսության նախարարություն: Այն մարդկանց ում կարկուտը եւ քամին վնասներ էր հասցրել դիմում են ներկայացրել քաղաքապետարան: Հանձնաժողով պետք է կազմվի եւ տեղում պետք է ստուգեն վնասի չափերը, որպեսզի հասկանանք թե ինչքան պետք է հատուցվի: Իսկ ինչ վերաբերվում է գյուղամիջյան ճանապարհներին, նույնպես քաղաքապետարանում այդ հարցը քննարկվել է: Ասեմ, որ կդրվի բյուջեի մեջ, կհաստատվի եւ հույսով եմ 1 ամսվա ընթացքում հաղթող շինարարը պարզ կդառանա եւ ճանապարհները կխճապատվեն»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Կարկուտից եւ քամուց տուժած բնակիչները օգնություն կստանա՞ն, թե՞ ոչ

Կարդացեք նաեւ՝