Վարդավառի տոնը Նինոծմինդայում \ ֆոտո

Վարդավառի տոնը Նինոծմինդայում \ ֆոտո

Ամառանը բոլոր փոքրիկներն անհամբեր սպասում են աշխարհի բոլոր հայերի կողմից սիրված տոնին՝ Վարդավառին:

Չնայած այն հանգամանքին, որ Նինոծմինդան ունի ջրի խնդիր բայց այնուամենայնիվ վաղ առավոտից մարդիկ իրար վրա ջուր են լցնում՝ անկախ տարիքից, սեռից և սոցիալական վիճակից։

Մարդիկ հավատում են, որ եթե Վարդավառի օրը միմյանց վրա ջուր են լցնում, ապա ամբողջ տարին հաջող կանցնի։ Վարդավառի տոնին անկախ նրանից, թե ինչ աստիճանի եք ջրվել դուք չեք կարող վիրավորվել կամ նեղանալ: Ենթադրվում է, որ Վարդավառի օրը ջուրը բուժիչ ուժ ունի, բերում է սեր և մաքրություն: