ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի խոսքով՝ ռուս քննիչները քրեական գործ են հարուցել Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 220 զինվորականների դեմ, նրանց թվում` Վրաստանի քաղաքացիների, որոնք, ըստ նրա, կապ ունեն Դոնեցկում և Լուգանսկում «Խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների» հետ։
Ռուսաստանն Ուկրաինայի այս երկու շրջանը ճանաչել է որպես անկախ հանրապետություններ։
Բաստրիկինը հայտարարել է, որ 92 հրամանատարի և նրանց ենթակաների արդեն մեղադրանք է առաջադրվել, իսկ 96 մարդ հետախուզվում է, նրանց թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների 51 հրամանատար: Բաստրիկինի խոսքով՝ ավելի քան 1300 գործ է հարուցվել ուկրաինական ռազմական և քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և «արմատական ազգայնական խմբավորումների» դեմ։
Ըստ ՌԴ քննչական կոմիտեի ղեկավարի՝ «վարձկանների» դեմ քրեական գործեր են հարուցվել «Ուկրաինայի տարածքում հանցավոր արարքների» համար, և այդ անձինք Վրաստանի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի ու Կանադայի քաղաքացիներ են։ Բաստրիկինը չի նշել նրանց որոշակի թիվն ու ինքնությունը:
Ի դեպ, Ուկրաինայի գլխավոր դատախազությունն իր հերթին հետաքննում է ռուս զինվորականների կատարած ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ ոճրագործությունների հազարավոր գործեր։ Հետաքննությունը վարում է նաև Միջազգային քրեական դատարանի դատախազությունը։ aliq.ge
Ուկրաինայում ևս մեկ վրացի մարտիկ է զոհվել