Սամցխե-Ջավախեթիի պատգամավորները խորհրդարանում ելույթի իրավունքից չեն օգտվում

Սամցխե-Ջավախեթիի պատգամավորները խորհրդարանում ելույթի իրավունքից չեն օգտվում

«Transparency international-Վրաստան»-ը հրապարակել է տասներորդ գումարման խորհրդարանի գործունեության հաշվետվությունը, ըստ որի՝ 21 պատգամավոր ընդհանրապես չի օգտվել ելույթ ունենալու իրավունքից։

Իշխանություններից ցուցակում ընդգրկվել են Էլգուջա Գոցիրիձեն, Էդիշեր Տոլորայան, Սմբատ Կյուրեղյանը, Սամվել Մանուկյանը, Զաալ Միքելաձեն, Դիմիտրի Սամխարաձեն, Գոդերձի Չանքսելիանին, Վասիլ Չիգոգիձեն, Իրակլի Խախուբիան և Վիկտոր Ջափարիձեն, իսկ ընդդիմությունից` Գիորգի Գոդաբրելիձեն, Լևան Վարշալոմիձեն, Աբդուլա Իսմաիլովը, Մանուչար Կվիրկվելիան, Վախթանգ Կիկաբիձեն, Ռամազ Նիկոլաիշվիլին, Կախաբեր Օքրիաշվիլին, Դիլար Խաբուլիանին, Զուրաբ Ջափարիձեն, Շալվա Նաթելաշվիլիին։

«Երկրի համար ճգնաժամային իրավիճակում խորհրդարանը չկարողացավ արդյունավետ իրականացնել խորհրդարանական վերահսկողություն, ընդդիմությունը, մեծ մասամբ բոյկոտի ռեժիմում գտնվելու պատճառով, ամբողջությամբ մասնակից չէր խորհրդարանի գործունեությանը»,- հայտարարել է «Transparency international-Վրաստան»-ը։

Կազմակերպության տվյալներով՝ խորհրդարանի 47 պատգամավորի արտերկիր գործուղումների համար ծախսվել է 766 հազար 860 լարի։ Խորհրդարանի 59 պատգամավորի աշխատավարձից կարգապահական պատասխանատվության հիմքով պահվել է մոտ 1 միլիոն լարի։ aliq.ge