Երեկ՝ հուլիսի 27 -ին, ժամը 18։00-ի սահմաններում, Երևանի Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի ավտոտնակից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 13-ամյա տղա, որը, ինչպես պարզվել է, հոսանքահարվել է սրճեփ սարքից, հայտնում է shamshyan.com-ը։
Բժիշկները պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն, ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։