Գլխավոր լուսանկարը՝ համացանցից
Նինոծմինդայի շրջանի Եֆրեմովկա գյուղի մոտ, Նինոծմինդա- Բավրա միջպետական նշանակության ճանապարհին երեկ ուշ երեկոյան բեռնատար մեքենան հարվածել է ցլին։ Ցուլը տեղում սատկել է։
Դեպքի վայրում աշխատել են Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները։
Ինչպես հայտնում են NOR ռադիոկայանի աղբյուրները՝ ոստիկանության աշխատակիցները տուգանել են ցլի տիրոջը, քանի որ ուշ ժամի ցուլը հայտնվել է փողոցում և դարձել պատահարի պատճառ։