Սրտաբանը զգուշացրել է բարձր զարկերակային ճնշման վտանգների մասին

Սրտաբանը զգուշացրել է բարձր զարկերակային ճնշման վտանգների մասին

Բարձր զարկերակյին ճնշումը կարող է վկայել սրտամկանի բորբոքման և կարդիոմիոպաթիայի մասին, ասել է Ռուսաստանի վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սրտաբան Յուրի Սերեբրյանսկին։ Նա այդ մասին խոխսել է Evening Moscow-ին տված հարցազրույցում։

Սերեբրյանսկին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հանգստի ժամանակ մարդու մոտ բարձր զարկերակային ճնշումը կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին, այդ թվում՝ վահանաձև գեղձի պաթոլոգիա, սրտամկանի բորբոքում, կարդիոմիոպաթիա և նախաինֆարկտային վիճակներ։

Սրտաբանը հանգստացրել է նաև այն բոլոր նրանց, որնց սրտի զարկերն ավելացել են, բայց առանց հանկարծակի ցատկերի, և զգուշացրել սրտի անհավասար զարկերի վտանգների մասին։

«Եթե սրտի բաբախյունն անհավասար է, ապա դա առանձնահատուկ վտանգ է ներկայացնում մարդու կյանքի համար, նույնիսկ մահվան»,- զգուշացրել է Սերեբրյանսկին։

«Սրտի նման ծանրաբեռնվածությունը փոխհատուցվում է արագացած աշխատանքով, ինչը կարող է նպաստել զարկերակի խանգարմանը և առիթմիայի աղբյուր դառնա»,- պարզաբանել է բժիշկը։ Երիտասարդների մոտ, ընդգծել է Սերեբրյանսկին, սրտի բաբախյունի բարձրացումը բնական է համարվում, իսկ հասուն տարիքում դա կարող է լինել սրտի անբավարարության նշան: