Վրաստանում այսօր նշում են Դիդգորոբայի ազգային տոնը

Վրաստանում այսօր նշում են Դիդգորոբայի ազգային տոնը

Դիդգորոբան Վրաստանում նշվում է ամեն տարի օգոստոսի 12-ին։ Տոնը կապված է երկրի պատմության ամենահայտնի և կարևոր տարեթվերից մեկի հետ՝ 1121 թվականի այս օրը վրաց թագավոր Դավիթ Աղմաշենեբելին (Շինարար) Դիդգորիում ջախջախել է թուրք-սելջուկների բանակը։ Այս ճակատամարտը բերեց Թբիլիսիի ազատագրմանը, որը դարձավ երկրի մայրաքաղաքը։ Այս հաղթանակով սկսվեց Վրաստանի միավորումն ու երկրի պատմության «ոսկե դարը»։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քաղաքացիներին շնորհավորում է Դիդգորոբայի առթիվ:

«Շնորհավորում եմ Դիդգորոբան՝ վրացիների հաղթանակի օրը: Դարերի ընթացքում Դիդգորիի ժառանգությունը որոշել է մեր ազգային ինքնագիտակցությունն ու համոզմունքը, որ միասին լինելով որպես աշխարհիկ և վանական, սիրով դեպի երկիրը և հավատարմությամբ ազատության և անկախության արժեքներին՝ մենք կկարողանանք հաղթահարել բոլոր մարտահրավերները, միավորել երկիրը և հասնել մեր պատմական նպատակներին։ Մաղթում եմ համախմբում, հզորացում և առաջընթաց մեր հայրենիքին»,- ասված է Վրաստանի վարչապետի հայտարարության մեջ։