Վառելիքի գինը նվազել է միջինը 30-40 թեթրիով

Վառելիքի գինը նվազել է միջինը 30-40 թեթրիով

Վրաստանի նավթ ներմուծողների միության նախագահ Վանո Մվրալաշվիլին հայտնել է, որ վառելիքի գնի նվազումը վաղուց է սկսվել:

Մվրալաշվիլիի խոսքով, այդ միտումը վերաբերում է և՛ փոքր, և՛ միջին ցանցերին, ինչպես նաև` բրենդային գազալցակայաններին:

«Փոքր և միջին ցանցերում ամենապահանջված սովորական բենզինն արժե 3-3,05 լարի։ Կարևոր է, որ փոքր ու միջին ցանցերում դիզվառելիքի գինը իջել է 4 լարիից։

Իսկ բրենդային գազալցակայաններում օգոստոսի սկզբից նրանք ակտիվորեն նվազեցնում են գները։ Տարբեր ընկերությունների օրինակով արդեն գները իջեցրել են միջինը 30-40 թեթրիով»,- ասել է Մվրալաշվիլին։

Ասոցիացիայի նախագահն ակնկալում է, որ վառելիքի գնի նվազման միտումը կշարունակվի սեպտեմբերին. պատճառները պարզ են՝ լարիի կայունացումը և համաշխարհային շուկայում նավթի գների անկումը: