Ցխինվալի-Ախալգորի ճանապարհին՝ Դմենի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար.
Վթարի հետևանքով զոհվել են հայրն ու նրա 12-ամյա որդին։
Ըստ տեղեկությունների՝ 62-ամյա վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ինչից հետո մեքենան շրջվել է։
Ինչպես պարզվում է, տղամարդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ որդին, դուստրն ու կինը տեղափոխվել են Ցխինվալի հիվանդանոց։
Բժիշկներին չի հաջողվել փրկել դեռահաս տղային: trialeti.ge