Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների արդյունքում 40 կմ/ժ-ից ավելի արագությունը գերազանցելու համար տուգանքը կրկնապատկվել է, հայտնել է ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։
Փոխնախարարի խոսքով՝ օրենսդրությունը վարորդին իրավունք է տալիս գերազանցելու թույլատրելի արագությունը 15 կմ/ժ-ով։
«Ճանապարհային անվտանգությունը ներքին գործերի նախարարության և ընդհանրապես կառավարության առաջնահերթություններից է։ Փոփոխություններ են ընթանում ոչ միայն օրենսդրական, նաև ենթակառուցվածքների և այլ ուղղություններով։ Սա, ի վերջո, ուղղված է ճանապարհային անվտանգությանը»,- ասել է Դարախվելիձեն։
Դարախվելիձեն նշել է, որ, օրինակ՝ մայրուղում, որտեղ թույլատրելի արագությունը 110 կմ/ժ է, կարող է արագությունը գերազանցվել 15 կմ/ժ-ով, իսկ դրանից ավելիի դեպքում՝ տուգանքներ կսահմանվեն։
«15-40 կմ/ժ արագության դեպքում տուգանքը կազմում է 50 լարի, և այս նորմը մնում է անփոփոխ։ Սահմանված արագությունը 40 կմ/ժ-ից ավելի գերազանցելու համար այսօր սահմանված տուգանքը կազմում է 150 լարի, նոր օրենքով կկազմի 300 լարի»,- ասել է Դարախվելիձեն։aliq.ge