Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.
Հունիսի 3 -ին Նինոծմինդայում մեկնարկել էր ֆուտբոլի Սիրողական լիգայի առաջնությունը, որտեղ հաղթող էր ճանաչվել Գանձայի թիմը եւ նվաճել էր տարածաշրջանային առաջնությանը մասնակցելու իրավունք:
Նինոծմինդայի քաղաքապետարանում սպորտի եւ երիտասարդության հարցերով ծառայության պետ Գրիգոր Թոփուզյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Սիրողական լիգայի առաջնությունը կազմված է երեք փուլից՝ առաջինը անցկացվում է տեղում` Նինոծմինդայի թիմերի միջեւ, որտեղ հաղթող թիմը կանցնի արդեն 2 -րդ փուլ, եւ կմեկնի տարածաշրջանային առաջնությանը մասնակցելու, իսկ 3 -րդ փուլը արդեն տեղի կունենա Թբիլիսիում։ Գանձայի թիմը այս պահին 2 -րդ փուլում է, տղաները արդեն 4 հանդիպում անցկացրել են, ընդ որում շատ հաջող, մրցաշարային աղյուսակում գլխավորում են 1 -ին հորիզոնականը: 4 խաղից հետո թիմը ունի 10 միավոր, 3 հաղթանակ եւ 1 ոչ ոքի: 2 -րդ հորիզոնականով ընթանում է Ադիգենի թիմը, որն էլ ունի 6 միավոր: Հաջորդ հանդիպումը սեպտեմբերի 17 -ին է և տեղի կունենա Ախալքալաքի Գումբուրդո թիմի հետ»:
Հիշեցնենք, որ անցած տարի Գանձայի թիմը դարձել էր Սամցխե-Ջավախեթիի «Սիրողական լիգայի» հաղթող:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝