Վրաստանում այսօր հանրակրթական դպրոցներում մեկնարկում է ուսումնական տարին։
Առավոտյան դպրոցներում կհնչի պետական օրհներգը, կբարձրացվի Վրաստանի դրոշը։ Ավանդույթի համաձայն՝ առաջին դասարանցիներին կտրվեն կրթական ծրագրերով տետրեր։
Վրաստանում գործում է 2085 պետական և 217 մասնավոր դպրոց։ Մասնավոր դպրոցներում ուսումնական տարվա սկիզբը որոշում է տնօրինությունը։ Հանրային ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 15-ին և տևում մինչև հունիսի 15-ը։
Այս ուսումնական տարում Վրաստանի պետական դպրոցներում առաջինից տասներկուերորդ դասարաններում կսովորի ընդհանուր 632 726 աշակերտ։
Այս տարի փոխվել է առաջին դասարանցիների գրանցման կանոնները. այն երեխաները, ովքեր մինչև սեպտեմբերի 30-ը կդառնան 6 տարեկան, հնարավորություն ունեն գրանցվելու առաջին դասարան։
Ընդհանուր առմամբ, հանրապետության դպրոցներում կսկսեն սովորել 55717 առաջին դասարանցիներ, որոնցից 1868-ը հանրակրթական ուսումնական հաստատություններ են ընդունվել առաջին դասարանցիների գրանցման կանոնների փոփոխության հիման վրա։