Քանդված ու չափանիշներին չհամապատասխանող արհեստական անհարթություններ եւ բողոքող բնակիչներ

Քանդված ու չափանիշներին չհամապատասխանող արհեստական անհարթություններ եւ բողոքող բնակիչներ

Նինոծմինդա քաղաքից դեպի Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհի վրա տեղադրված են ասֆալտով պատրաստված արհեստական անհարթություններ, որոնք վարորդների կողմից դժգոհության պատճառ են հանդիսանում:

Բնակիչները դժգոհում են, որ նախքան անհարթությունները տեղադրված չեն զգուշացնող ճանապարհային նշաններ:

Վարորդներից մեկի խոսքով, հասկանալի է, որ եթե բնակելի գոտի է, ապա պետք է տեղադրված լինի արհեստական անհարթություններ, բայց ոչ անօրինական ձեւով: Եթե վարորդը ճանապարհին ծանոթ չէ ու երթեւեկում է գիշերով ու չկա տեղադրված ոչ մի զգուշացնող նշան անհարթությունների վերաբերյալ, ուրեմն հանարավոր է, որ վարորդը վթարի ենթարկվի կամ վնասի մեքենան:

Նշենք, որ ասֆալտի օգնությամբ պատրաստված արհեստական անհարթությունները հանդիպում են նաեւ Նինոծմինդայի տարբեր մասերում:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Քանդված ու չափանիշներին չհամապատասխանող արհեստական անհարթություններ եւ բողոքող բնակիչներ

Ավելացնենք նաեւ, որ 10 օր առաջ Նինոծմինդա քաղաքի կենտորնական փողոցում աշխատանքներ էր տարվում արագության արգելակներ տեղադելու ուղղությամբ: Սակայն այսօր ուշադիր լինելով արգելակներին նկատեցինք, որ նոր տեղադրված անհարթություններից մեկը արդեն շարքից դուրս է եկել:

Այդ հարցի շուրջ զրուցեցինք աշխատանքներն իրականացնող Ջավախավտոգզա ընկերության ներկայացուցիչ Գիա Ինասարիձեի հետ:

Նրա խոսքով. «Հնարավոր է բեռնատար մեքենաները երբ արգելակում են այդ պատճառով քանդվել է: Մեր աշխատակիցները կգնան եւ տեղում կտեսնեն թե ինչն է պատճառը որ քանդվել է եւ հարկ եղած դեպքում կվերանորոգեն:

Նոր տեղադրված անհարթություններից մեկը արդեն շարքից դուրս է եկել
Նոր տեղադրված անհարթություններից մեկը արդեն շարքից դուրս է եկել
Նինոծմինդա քաղաքից դեպի Հեշտիայի համայնք տանող ճանապարհի վրա տեղադրված են ասֆալտով պատրաստված արհեստական անհարթություններ
Նինոծմինդա քաղաքից դեպի Հեշտիայի համայնք տանող ճանապարհի վրա տեղադրված են ասֆալտով պատրաստված արհեստական անհարթություններ

Կարդացեք նաեւ՝