«Մոսկվա- Երևան» տոմսը շուրջ 5.000 $, «Մոսկվա-Դուբայ»՝ 9.000 $. Երկանյան

«Մոսկվա- Երևան» տոմսը շուրջ 5.000 $, «Մոսկվա-Դուբայ»՝ 9.000 $. Երկանյան

Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելուց հետո կտրուկ թանկացել են դեպի Հայաստան ավիատոմսերի գները: Հազարավոր ռուսաստանցի հայեր, ռուսներ և այլազգիներ, Հայաստան գալու հնարավորություն են փնտրում: Այս մասին ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը Shant հեռուստաընկերության եթերում։:

« Օնլայն վաճառքների ծավալները մոտ 3 անգամ կտրուկ աճեցին, ընդ որում , որոշ ուղղություններով, տոմսերի գները 20 անգամ են աճել: Ամենապահանջված ուղղություններն են դեպի Հայաստան, Ղազախստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի և ԱՄԷ քաղաքները: Եթե երեկ առավոտյան, մինչև զորահավաքի լուրը, Մոսկվա-Երևան տոմսը կարելի էր գնել 12.000 ռուբլիով, ապա երեկոյան գինը հասել էր արդեն 154.000 ռուբլու, իսկ այսօրվա ընթացքում՝ 268.000 ռուբլի արժե, ինչը մոտ 4500 դոլար է, ասում են օրվա ընթացքում էլ ավելի է գինն աճել և այս պահի դրությամբ ավելի մեծ թվերի մասին է խոսքը: Թանկ է դեպի Ստամբուլ տոմսը: Ցերեկը 5600 դոլար էր, իսկ ամենաթանկը դեպի Դուբայ տոմսն է, որը ցերեկն արժեր 9000 դոլար»,- նշել է Երկանյանը:

Շատերը փորձում են Հայաստան հասնել ցամաքային սահմանով, և Վերին Լարսի  անցակետում, Ռուսաստանի կողմից մեքենաների կուտակումներ են, ընդգծել է Արտյոմ Երկանյանը և պարզաբանել, որ շատերն արդեն հաստատված, այստեղ գտնվող հարազատների մոտ են տեղափոխվում, իսկ մի մասն էլ հաշվի է առնում այն, որ ռելոկացիայի համար Հայաստանը շատ լավ պայմաններ է առաջարկում: