Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանում գրանցվել է 4060 ճանապարհատրանսպորտային պատահար, 306 մարդ զոհվել է, 5704-ը՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի անվտանգ ճանապարհների դաշինքը։
«Երբ վերլուծում ենք վիճակագրությունը, հարց է առաջանում՝ ի՞նչ ենք մենք անում՝ նվազեցնելու համար ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը. Ի՞նչ մարդկային կամ ֆինանսական ռեսուրսներ ենք ներդնում, որպեսզի մեր քաղաքացիները չզոհվեն ավտովթարներից»,- ասում է Վրաստանի անվտանգ ճանապարհների դաշինքի նախագահ Էկա Լալիաշվիլիի։