Ախալքալաքի եւ Նինոծմինդայի մունիցիպալիտետների դպրոցներում ուսուցչի թափուր աշխատատեղեր կան
Միայն նոյեմբերի 1-ին և 2-ին դպրոցներում հայտարարվել է 116 նոր թափուր աշխատատեղ։ Բնագիտության, երաժշտության, մաթեմատիկայի, վրաց լեզվի և գրականության ուսուցիչների պահանջարկ կա։
Թափուր են նաև խմբակի ղեկավարի, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի օգնականի, դպրոցի բժշկի, հավաքարարի հաստիքներ։
Նինոծմինդայի մունիցիպալիտետ
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշենի հանրային դպրոցում պահանջվում է Բնության ուսուցիչ՝ I, II, III, IV, V, VI դասարանների համար:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրլովկա գյուղի հանրային դպրոցում պահանջվում է Քիմիայի ուսուցիչ` VIII, IX, X, XI դասարանների համար:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրլովկա գյուղի հանրային դպրոցում պահանջվում է Մաթեմատիկայի ուսուցիչ՝ VIII, XI դասարանների համար:
Ախալքալաքի մունիցիպալիտետ
Ախալքալաքի մունիցիպալիտետի Բեժանո գյուղի հանրային դպրոցում պահանջվում է Վրացերեն լեզվի ուսուցիչ (ոչ վրացալեզու դպրոցների սեկտորների համար) IX, X, XI, XII դասարանների համար:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո գյուղի հանրային դպրոցում պահանջվում է Վրացերեն լեզվի ուսուցիչ (ոչ վրացալեզու դպրոցների սեկտորների համար) IV, V, VI դասարանների համար:
Ինչ պահանջներ ունեն դպրոցները և ինչ փուլեր պետք է անցնեք աշխատանքի ընդունվելու համար, մանրամասն տեղեկատվությունը տե՛ս teacherjobs.ge պաշտոնական էջում։