Մեդիա և տեղեկատվական գրագիտության համաշխարհային շաբաթվա առիթով Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղի հանրային դպրոցի 4 -րդ դասարանի սաները վրաց լեզվի ուսուցչուհի Լիա Տոնոյանի նախաձեռնությամբ և ուղեկցությամբ հյուրընկալվեցին Նինոծմինդայի համայնքային NOR ռադիոկայան:
Այցը տպավորիչ էր ոչ միայն երեխաների համար, այլև NOR -ի աշխատակազմի: Մինչ երեխաներին հետաքրքիր էր ռադիոկայանի աշխատանքը, ուղիղ եթերն ու տեխնիկան, NOR -ի աշխատակազմին հաճելիորեն զարմացրեց այն, որ երեխաները վրացերենով պատմեցին ռադիոյի գործունեության մասին:
Մեդիագրագիտության շաբաթվա առիթով երեխաները պատրաստել էին նաև կոլաժներ:
Երեխաները հեռացան խոստանալով, որ սա իրենց առաջին, բայց ոչ վերջին այցն էր: