Թբիլիսիի Գուրամիշվիլի պողոտայում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Իրար են բախվել ավտոբուսն ու մեքենաները: Վնասվել են մի քանի մեքենաներ:
Ըստ առկա տեղեկությունների՝ ավտոբուսի վարորդը, հավանաբար, վատացել է, ինչի պատճառով կորցրել է կառավարումը։
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունից, ավտոբուսի վարորդը տեղափոխվել է կլինիկա։
Վթարի վայրում են պարեկային ոստիկանության բրիգադները։1tv.ge