Հաշմանդամություն ունեցող անձիք կստանան դրամական օգնություն. Ում է վերաբերվում

Հաշմանդամություն ունեցող անձիք կստանան դրամական օգնություն. Ում է վերաբերվում

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է։ Այս օրը Ախալցիխեում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաները սոցիալական ծրագրի շրջանակներում կստանան միանվագ դրամական օգնություն։

Նշված սոցիալական օգնությունից կարող են օգտվել Ախալցիխեի քաղաքապետարանի տարածքում հաշվառված հաշմանդամություն ունեցող երեխաները, այդ թվում՝ խնամատարության մեջ գտնվող հաշմանդամություն ունեցող շահառուները։

Աջակցություն ստանալ ցանկացողները Ախալցիխեի քաղաքապետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

ա) գրավոր դիմում (դիմող՝ հաշմանդամ երեխայի ծնող կամ այլ օրինական ներկայացուցիչ).

բ) դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

գ) օրինական ներկայացուցչությունը հաստատող փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում).

դ) հաշմանդամություն ունեցող երեխայի նույնականացման քարտի և (կամ) ծննդյան վկայականի պատճենը և հաշվառման վայրը հաստատող փաստաթուղթը.

ե) հաշմանդամ երեխայի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ.

զ) հաշմանդամ երեխայի, նրա ծնողի կամ օրինական ներկայացուցչի բանկային հաշվի տվյալները.

Վճարումը կկատարվի անկանխիկ վճարման ձևով՝ ներկայացված բանկային հաշվին։tv9news.ge