Ահա թե՞ որտեղ են այգու նոր նստարանների փայտերը

Ահա թե՞ որտեղ են այգու նոր նստարանների փայտերը

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, «NOR » ռադիոկայանը հայտնել էր, որ մշակույթի կենտրոնի բակի նոր հրապարակի նստարանների տախտակները «անհետացել են»։

Պարզվել է, որ դրա պատճառը այն է որ՝ անորակ փայտանյութի պատճառով նստարանների տախտակները կոտրվել են։ Մենք արդեն խոսել ենք այդ մասին, որ հիմա, այգով քայլելով, կտեսնեք, որ որոշ նստարանների տախտակները դեֆորմացված են։

«Սաբա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի և Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի միջև կնքված պայմանագրով ընկերությունը պատասխանատվություն է կրում աշխատանքների ավարտից հետո 2 տարվա ընթացքում թերությունների շտկման համար։ Եվ հիմա քանի որ աշխատանքների ավարտից դեռ մի քանի ամիս է անցել ընկերությունը վերացնում է այն թերությունները, որոնք ծագել են իրենց օգտագործած ոչ որակյալ շինանյութի պատճառով: