«Սայաթ Նովա» համույթի սաները «Մեղեդի» փառատոնից վերադարձել են մրցանակներով

«Սայաթ Նովա» համույթի սաները «Մեղեդի» փառատոնից վերադարձել են մրցանակներով

Երևան քաղաքի Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ «Մեղեդի» մրցութային փառատոնի լսումները: Փառատոնին Նինոծմինդայի մունիցիպալիտետից մասնակցում էին «Սայաթ Նովա» երգի աշուղական համույթից թվով 13 մասնակիցներ, Հայաստան Իսպիրյանի գլխավորությամբ: Գրեթե բոլոր մասնակիցները զբաղեցրել են մրցանակային տեղեր:

Համույթի գեղարվեստական ղեկավար Հայաստան Իսպիրյանի խոքով՝ երեխաները փայլուն հանդես եկան, չնայած որ լարված էին, հուզված ու անծանոթ իրավիճակին:

«Թվով 7 աշակերտներ պարգեւատրվեցին 3 -րդ տեղի մեդալով, 3 մասնակիցներ զբաղեցրեցին 2 -րդ հորիզոնականը, իսկ 3 աշակերտներ ովքեր նոր էին՝ նրանք էլ պարգեւատրվեցին դիպլոմներով», – նշեց Իսպիրյանը:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · «Սայաթ Նովա» համույթի սաները «Մեղեդի» փառատոնից վերադարձել են մրցանակներով