Կողոպուտ և բռնաբարության դեպք կանանց մենաստանում

Կողոպուտ և բռնաբարության դեպք կանանց մենաստանում

Վրաստանի ՆԳՆ-ն երկու անձի է ձերբակալել Խաշուրիի Ցխրամուխի գյուղի վանքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն։ Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 179-րդ և 137-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են կողոպուտին և բռնաբարությանը։

Առկա տեղեկությունների համաձայն՝ ավազակային հարձակման նպատակով վանք են ներխուժել երկու անձինք։ Ինչպես հայտնի է, մոտ 70-ամյա միանձնուհին, ով փորձել է դիմադրել, տուժել է։ Նրան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել են նախ Խաշուրիի հիվանդանոց, իսկ հետո, իրավիճակի բարդացման պատճառով՝ Թբիլիսի:

Հանցագործությունը պատժվում է մինչև 13 տարի ազատազրկմամբ։