Վրաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում գնաճը կազմել է 10,4 տոկոս։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ Geostat-ի տվյալների՝ գնաճի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել է պարենային ապրանքների 16.8 տոկոս գնաճը։ Բացի պարենային ապրանքներից, թանկացել են նաև հիմնական սպառողական ապրանքները։
Պարենային ապրանքներ և ոչ ոգելից խմիչքներ խմբում գներն աճել են 16,8 տոկոսով՝ արտացոլելով տարեկան 5,55 տոկոսային կետ գնաճը։
բանջարեղեն և այգեգործական բանջարեղեն՝ 26 տոկոս,
հաց և հացաբուլկեղեն՝ 23.8 տոկոս, հանքային և աղբյուրի ջուր, ոչ ալկոհոլային խմիչքներ և բնական հյութեր՝ 22 տոկոս,
սուրճ, թեյ և կակաո՝ 19.5 տոկոս,
կաթ, պանիր և ձու՝ 18,3 տոկոս, շաքարավազ, մուրաբա և այլ քաղցրավենիքներ՝ 15,7 տոկոս,
ձուկ՝ 13,6 տոկոս,
ձեթ և յուղ՝ 10,1 տոկոս,
միս և մսամթերք՝ 9,1 տոկոս,
Ըստ Geostat-ի՝ բնակարան, ջուր, էլեկտրաէներգիա, գազ խմբում արձանագրվել է 15.4 տոկոս գնաճ, որն արտացոլել է տարեկան գնաճը 1.51 տոկոսային կետով։ tv9news.ge