Եվրամիությունը դեկտեմբերի սկզբից լուրջ մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող տարբեր զարգացումներին։ Այս մասին նշվում է ԵՄ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Ըստ հաղորդագրության` ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:
«Նման ազատ տեղաշարժի սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը և առաջացնում հումանիտար մտահոգություններ:
Այլ մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով:
ԵՄ-ն կրկնում է զսպվածության իր կոչը և պատրաստ է նպաստել վերոնշյալ ջանքերին»- նշվում է հայտարարության մեջ։ Փոխանցում է auroranews-ը։