Վրաստանի էներգետիկան և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովի որոշմամբ՝ «Թբիլիս էներջի»-ի բաժանորդների համար գազի գինը չի թանկանա։
Հանձնաժողովը դեկտեմբերի 23-ի նիստում անփոփոխ է թողել «Թբիլիս Էներջի»-ի սպառողական սակագինը 2023-2027 թվականների համար։ Արդյունքում՝ մեկ խորանարդ-մետր բնական գազի համար բաժանորդները ստիպված կլինեն վճարել 53,972 թեթրի։
Առաջիկա 5 տարիների ընթացքում սպառողական սակագները անփոփոխ կլինեն նաև այլ փոքր գազաբաշխիչ ընկերությունների՝ «Վարկելիլայրս» ՍՊԸ-ի, «Ինտեր գազ» ՍՊԸ-ի, «Գասկո+» ՍՊԸ-ի և «Էս Ջի Գազ կոմպանիա» ՍՊԸ-ի կենցաղային սպառողների համար։ aliq.ge