Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ ծանր օդերևութաբանական պայմանների, ձյան և մառախուղի պատճառով Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Թոնեթի հանրապետական նշանակության ավտոճանապարհին (Շ-153) արգելվել է բոլոր տեսակի ավտոմոբիլային տրանսպորտի տեղաշարժը։
Բացի այդ, իրենց հաղորդմամբ՝ բքի և ցածր ջերմաստիճանի պատճառով Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ1-կմ52 հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, մինչդեռ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ մնացած ճանապարհներին երթեւեկությունն ազատ է։1tv.ge