Հայացք դեպի Հեշտիայի անցյալ

Հայացք դեպի Հեշտիայի անցյալ

Գլխավոր լուսանկարում պատկերված է Հեշտիայում 1980 -ական թվականների խոտհունձի եռուզեռը:

Անցյալ դարում յուրաքանչյուր մարդ ցանկացած պահի լուսանկարվելու հնարավորություն չուներ, համեմատած մեր օրերի եւ ովքեր պահպանել են այդ հին լուսանկարները կարելի է համարել հիշողության արխիվ:

Մենք փորձեցինք ձեռք բերել հին եւ բարի ժամանակներից մնացած լուսանկարներ:

Ձեզ ենք ներկայացնում մի շարք հին լուսանկարներ եւ դրանց պատմությունը Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի անցյալից:

1940 թվական, Հեշտիա գյուղի այս 5 երիտասարդները՝ Եղիշ Մնոյանը, Մկրտիչ Գոմցյանը, Նահապետ Արոյանը, Իսկոս Քոթոյանը եւ Կարապետ Արոյանը զորակոչվում են բանակ, այնուհետև մի տարի անց սկսվում է պատերազմը և բնականաբար մասնակցում են պատերազմին։ Ցավոք պետք է նշել, որ 5 երիտասարդներից 2 -ը՝ Նահապետ Արոյանը և Մկրտիչ Գոմցյանը այդպես էլ չեն վերադառնում, նրանք զոհվում են կռվի դաշտում։

Հեշտիայի ֆուտբոլի թիմը 1984 -1985 թվականներին, լուսանկարը արված է թիվ 2 հանրային դպրոցի դիմաց գտնվող խաղադաշտում:

Հեշտիայի վոկալ գործիքային անսամբլ «Արազ»՝ գեղարվեստական ղեկավար Ռիմա Բեզոյան, սոլո կիթառ Ներսես Անտոնյան, ռիթմ կիթառ Միսակ Մարիկյան, ստեղնաշարային գործիքներ Խնկյանոս Երանոսյան, հարվածային գործիքներ Արարատ Հովասյան: Մենակատարներ՝ Մյասնիկ Մարկոսյան, Բուրաստան Փնջոյան, Կարինե Սանամյան եւ Սուսաննա Աստոյան: Հաղորդավար՝ Անդրանիկ Քոթոյան:

Հեշտիայի մշակույթի տան շինարարները եւ նրանց օգնականները, մոտավորապես 1956 -1958 թվականներ:

Հեշտիայի կարի ֆաբրիկայի աշխատակազմը շաբաթօրյակի ժամանակ, մոտավորապես 1984 թվական:

Լեգենդար «Արարատ -73» ֆուտբոլային թիմի այցը Բոգդանովկա (այժմյան Նինոծմինդա): Լուսանկարը արվել է 80 -ական թվականներին տեղի «Փարվանա» ֆուտբոլային ակումբի եւ «Արարատ -73» -ի ընկերական հանդիպումից հետո: Լուսանկարում կան նաեւ մի շարք Հեշտիացի ֆուտբոլասերներ:

Վաստակաշատ մանկավարժ Սերգեյ Քոթոյանը եւ մեծ բանաստեղծ Վիկտոր Հովսեփյանը երիտասարդ տարիքում, 1965 -ական թվականներ:

Հեշտիայի Հ. Թումանյանի անվան կոլտնտեսության աշխատակիցները, 1980 -ական թվականներ:

Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցի մանկավարժները:

1980 -ական թվականներին Հեշտիայի կոլտնտեսական աշխատանքային առօրյայից:

Հեշտիայի «Արազ» ֆուտբոլային ակումբը, 1960 -ական թվականներ:

Հեշտիայի վոլեյբոլի թիմը 1970 -ական թվականներին:

Ավելացնենք նաեւ, եթե ունեք ձեր գյուղի կամ քաղաքի հին լուսանկարները եւ դրանց պատմությունը, կարող եք կապ հաստատել NOR ռադիոկայանի խմբագրության հետ եւ մենք կանդրադառնանք ձեր պատմությանը:

Կարդացեք նաեւ՝