Հայտնաբերվել է մինչեւ 40 տարեկան տղամարդու դի

Հայտնաբերվել է մինչեւ 40 տարեկան տղամարդու դի

Ռուսթավիում տղամարդու դի են գտել.

«Ինֆո Ռուսթավի»-ի տեղեկություններով՝ Հին Ռուսթավիում 40 տարեկանից ցածր տղամարդը հավանաբար ինքնասպան է եղել, առկա տեղեկություններով՝ տղամարդը դուրս է եկել տնից ու անջատել բջջային հեռախոսը։ Մի քանի ժամ փնտրելուց հետո հարազատները նրան մահացած են գտել ավտոտնակում։

Տեղում մոբիլիզացվել է քրեական ոստիկանությունը, դեպքի առթիվ կատարվում է քննություն։