Հեշտիայի թիվ 2 դպրոցը ունի նոր եւ ժամանակակից գրադարան

Հեշտիայի թիվ 2 դպրոցը ունի նոր եւ ժամանակակից գրադարան

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի թիվ 2 հանրային դպրոցում գործում է նոր եւ ժամանակակից գրադարան, որը նորոգվել է «Իրավական մշակույթ» նախագծի աջակցությամբ:

Դպրոցի տնորեն Լալազար Արոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Մեր դպրոցը արդեն մի քանի տարի է մասնակցում է «Իրավական մշակույթ» նախագծին, որը համագործակցում է ԱՄՆ դեսպանատան հետ: Այս նախգծով մենք անցած տարի շահեցինք գրադարանի վերանորոգման ծրագիրը, հիմա ամբողջությամբ վերանորոգվել է գրադարանը, փոխվել է հատակը, առաստաղը, տարվել է կոսմետիկ վերանորոգում, տեղադրվել է նոր գրքերի համար նախատեսված դարակներ եւ այլն: Այսօր գրադարանը ամբողջովին պատրաստ է ծառայել դպրոցին եւ աշակերտներին»:

Արոյանը նշեց նաեւ, որ գրադարանի բացվելուն պես կրկանկի անգամ դպրոցում ավելացել են ընթերցողների թիվը:

Նշենք, որ գրադարանի դարակներում տեղ են գտել ինչպես դպրոցական դասագրքեր այնպես էլ գեղարվեստական, հայերեն, վրացերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով:

Մանրամանսերը՝ ձայնագրությունում.

Radio NOR · Հեշտիայի թիվ 2 դպրոցը ունի նոր եւ ժամանակակից գրադարան