Ձնամաքրման աշխատանքների արդյունքում վերականգնվել է երթևեկությունը Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ներքին նշանակության ավտոճանապարհի 94 կմ — 110 կմ հատվածում (Փարվանայի լեռնանցք)։
Խաշուրի-Ախալցխա-Վալե միջազգային ավտոճանապարհի 76 կմ — 97 կմ (Ախալցխա-Վալե) հատվածում կցորդիչով, կիսակցորդով և 30-ից ավելի ուղևոր փոխադրելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է։ Այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների համար դեռևս փակ է մնում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը, իսկ այլ տիպի ավտոմեքենաների տեղաշարժն ազատ է։
Տեղեկությունները փոխանցում է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը։ aliq.ge