Ախալքալաքում նորածինների ընտանիքներին դրամական օգնություն կտրվի

Ախալքալաքում նորածինների ընտանիքներին դրամական օգնություն կտրվի

2023 թվականին ծնված, Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում հաշվառված/ժամանակավորապես հաշվառված յուրաքանչյուր նորածնի համար միանվագ դրամական օգնություն կտրամադրվի, եթե նորածնի ծնողներից գոնե մեկը հաշվառված է Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում։ Տեղեկությունը տարածել է Աալքալաքի քաղաքապետարանի էջը:

Դրամական օգնությունը կտրամադրվի հետևյալ չափով.

  • առաջին և երկրորդ նորածնի համար` 250 լարի,
  • երրորդ նորածնի համար՝ 500 լարի,
  • չորրորդ նորածնի համար` 800 լարի,
  • 4-րդ նորածնից հետո յուրաքանչյուր նորածնի համար 300 լարի:

Գումարը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  •  ծնողներից մեկի դիմումը,
  •  ծնողների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները,
  • նորածնի(ների) ծննդյան վկայականի պատճենը,
  • բոլոր երեխաների ծննդյան վկայականների պատճենները (երրորդ, չորրորդ և յուրաքանչյուր հաջորդ նորածնի ծննդյան դեպքում),
  • ծնողներից մեկի բանկային հաշվի տվյալները:

Նշենք, որ գումարը կփոխանցվի տրամադրված բանկային հաշվին: