Փետրվարի 4-ին, ցերեկը Ախալքալաք-Արագվա ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։Ինչպես հայտնում է jnews.ge-ն, հարսանյաց կորտեժի մեքենան բախվել է դիմացի մեքենային, ինչի հետեւանքով տուժել է 6 մարդ։
Տուժածներին տեղափոխել են Ախալքալաքի կլինիկա, սակայն վիճակի ծանրության պատճառով որոշել են նրանցից չորսին տեղափոխել Թբիլիսի։
«Վեց հոգին էլ տարբեր աստիճանի վնասվածքներով մեզ մոտ են բերել։ Նրանցից երկուսի վիճակը բավարար է, և նրանք շարունակում են մնալ կլինիկայում, իսկ չորսը պետք է ուղեգրով տեղափոխվեն Թբիլիսի»,- մեզ հայտնեցին կլինիկայից։
Հայտնի չէ՝ տուժածների թվում անչափահասներ կա՞ն, մանրամասների ենք սպասում կլինիկայից։