Գնահատե՛ք հայ փրկարարների աշխատանքը և շնորհակալություն հայտնե՛ք. վրացի բանաստեղծը թուրքերին ու ադրբեջանցիներին

Գնահատե՛ք հայ փրկարարների աշխատանքը և շնորհակալություն հայտնե՛ք. վրացի բանաստեղծը թուրքերին ու ադրբեջանցիներին

Վրացի բանաստեղծ, լրագրող Լևան Ցալուգելաշվիլին մեկնաբանել է երկրաշարժից տուժած Թուրքիային հայ փրկարարների օգնությունը նշելով.

«Թուրքերն ու ադրբեջանցիները պետք է լավ հիշեն այս լուսանկարը։ Հուսանք, որ կհիշեն ու վաղը քրիստոնեական եկեղեցիներից գմբեթները չեն հանի, հուշարձանները, խաչքարերն ու գերեզմանները չեն փչացնի։

Լրագրողը հիշեցրել է, որ Ադրբեջանի գործողությունները ստիպել են Ղարաբաղից վերաբնակեցված հայերին գերեզմաններից հանել իրենց մահացած հարազատների ոսկորները և տանել իրենց հետ։

«Պատերազմում զոհվածները և բնական աղետների ժամանակ զոհվածները ոչնչով չեն տարբերվում: Այսօր այս հայ փրկարարներն իմ թիվ մեկ հերոսներն են ողջ Կովկասում։ Վրացիներն էլ, այո, բայց այս մարդիկ թիվ մեկ հերոսներն են։ Որովհետև թուրքերի և ադրբեջանցիների կողմից բարբարոսաբար խոշտանգված հայ զինվորի մարմինը դեռ չի սառել: Որովհետև ես իմ աչքերով եմ տեսել և տեսանյութ եմ պահում, թե ինչպես են ծաղրում փոքրիկ տղային, որը դիպչում է իր հոր գերեզմանին: Որովհետև մեծ ցավ կա այս մարդկանց սրտերում, և այսօր նրանք օգնում են թշնամուն, որը փորձում է ոչնչացնել նրանց ցեղասպանության օրվանից և մինչ այժմ:

Որովհետև Ղարաբաղյան պատերազմի ժամանակ լիակատար լռություն էր։ Ոչ ոք չխղճաց այնտեղ սպանված երեխաներին ու ծերերին, տասնութ-տասնինը տարեկան տղաներին և միայն այն պատճառով, որ նրանք հավատում են, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին, ինչպե՞ս կարող է դա լինել»,- գրում է Ցալուգելաշվիլին։

Նա կոչ է արել  ադրբեջանցիներին և թուրքերին գնահատել հայ փրկարարների աշխատանքը և շնորհակալություն հայտնել նրանց, քանի որ քարը քարին չթողնելու համար մեկ ցնցում է պետք։ Փոխանցում է auroranews-ը։