Ռիո դե Ժանեյրոյում կայծակը հարվածել է Հիսուս Քրիստոսի արձանին։ Այս մասին վկայում են սոցցանցերում տարածված լուսանկարները։
Միջադեպը տեղի է ունեցել նախորդ գիշերը, ամպրոպի ժամանակ։ Կայծակը հարվածել է արձանի գլխին։
Հիսուս Քրիստոսի արձանը գտնվում է լեռան գագաթին՝ ծովի մակարդակից ավելի քան 700 մետր բարձրության վրա։
Ինչպես ավելի վաղ նշել էր UOL բրազիլական լրատվական պորտալը՝ վկայակոչելով Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի տվյալները, կայծակը արձանին հարվածում է տարեկան միջինը վեց անգամ։