Բաթումիում մինչև 30 տարեկան տղամարդ է սպանվել

Բաթումիում մինչև 30 տարեկան տղամարդ է սպանվել

Բաթումիի Մեմեդ Աբաշիձեի փողոցում գտնվող գիշերային ակումբներից մեկում ուշ գիշերին սպանություն է տեղի ունեցել։

Ըստ տեղեկությունների՝ վիճաբանություն է տեղի ունեցել երկու երիտասարդների միջև, որը հետագայում վերածվել է ֆիզիկական բախման։ Առերեսման ժամանակ սառը զենքով վիրավորվել է մինչև 30 տարեկան տղամարդ։ Նա բուժհաստատություն տեղափոխվելուց անմիջապես հետո մահացել է։

Վրաստանի ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ մեղավորը ձերբակալվել է անմիջապես։ Փաստը քննվում է Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի երկրորդ մասով, որը վերաբերում է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելուն։1tv.ge