Փետրվարի 25-ին Նինոծմինդայի քաղաքապետարանում տեղի ունեցավ միջանկյալ հանդիպում քաղաքապետարանի լիազոր ներկայացուցիչների , սակրեբուլոյի պատգամավորների քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի, ինչպես նաև տնտեսական և պետական գնումների ծառայությունների մասնագետների մասնակցությամբ: Այսօրվա հանդիպման նպատակը «Օգնություն գյուղին» ծրագրի առաջնահերթությունների վերջնական սահմանումն է:
Հանդիպման ժամանակ գյուղի լիազորներն ու տեղակալները, իրենց հերթին, ներկայացրեցին այն հարցերը եւ հարցերի փոփոխությունները, որոնք առկա են յուրաքանչյուր գյուղում:
Մինչ այժմ տարվել են հետևյալ առաջնահերթ աշխատանքները.
Ռոդիոնովկա – ջրամատակարարման համակարգ (10 000 լարի)
Տամբովկա – ջրամատակարարում և լուսավորություն (10 000 լարի)
Ասպարա – ճանպարահի խճապատում (10 000 լարի)
Փոկա- սպորտային սարքավորումներ և ցերեկային լույս (20 000 լարի)
Վլադիմիրովկա – ջրամատակարարման համակարգ (10 000 լարի)
Գանձա – ցերեկային լուսավորում և խաղահրապարակ (20,000 լարի):
Սաղամո – կամրջի վերանորոգում և մարզական սարքավորումների ձեռքբերում (10,000 լարի):
Սամեբա – ջրամատակարարման համակարգի վերականգնում (10,000 լարի):
Ժդանովական – մանկապարտեզի շենքի կառուցում (12,000 լարի):
Եֆրեմովկա – խաղահրապարակի կառուցում (10 000 լարի):
Գորելովկա – անասունների խմելու ջրամբարի կառուցում(16 000 լարի):
Օրլովկա – ջրամատակարարման համակարգ (12 000 լարի):
Սպասովկա – խմելու անասունների ջրամբարի կառուցում (12,000 լարի):
Դիլիֆ – ջրահեռացման ջրանցքների կառուցում (20,000 լարի):
Մ. Գոնդուրա – ջրահեռացման ջրանցքների կառուցում (16 000 լարի):
Փ. Գոնդուրա – ջրամատակարարման համակարգի վերականգնում (16,000 լարի):
Ղուլալիս – ցերեկային լույսերի անցկացում և մինի մարզադաշտի կառուցում (16 000 լարի):
Մամզարա – ջրամատակարարման համակարգի վերականգնում (16,000 լարի):
Թորիա – մարզադահլիճի կառուցում (16,000 լարի):
Ուչմանա – անասունների խմելու ջրամբարի կառուցում (12,000 լարի):
Հեշտիա – անասունների խմելու ջրամբարի կառուցում (20 000 լարի):
Ղաուրմա -անասունների խմելու ջրամբարի կառուցում (12,000 լարի):
Խորենիա – խաղահրապարակի կառուցում (10 000 լարի):
Ջիգրաշեն – ջրամատակարարման համակարգի և կամրջի վերականգնում (16,000 լարի):
Փ. Խանչալի – ջրահեռացման ջրանցքների կառուցում (16 000 լարի):
Մ. Խանչալի – ճանապարհի և կամրջի վերականգնում (20 000 լարի):
Կաթնատու `ջրահեռացման ջրանցքների և խաղահրապարակի կառուցում (12,000 լարի):
Փ. Արագյալ – ջրամատակարարման համակարգի վերականգնում (12,000 լարի):
Մ. Արգայալ – ջրամատակարարման համակարգի վերականգնում (16,000 լարի):
Սաթխա – ջրամատակարարման համակարգի վերականգնում (20,000 լարի):
Օրոջալար – կամուրջի վերականգնում և ճանապարհների խճապատում (16,000 լարի):
Հանդիպմանը մասնակցում էին նաև Խորենիա գյուղի բնակիչները, ովքեր ուզում էին «Օգնություն գյուղին» ծրագրով աթոռներ գնել արարողությունների տան համար, սակայն, նոր հրամանագրի համաձայն, կառավարությունը թույլ չտվեց ծիսական տների գույք գնելու, և դրա համար որոշվեց նախատեսված 10 000 լարի գումարով խաղահրապարակ կառուցել:
Հիշեցնենք, որ «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում, 2020թվականին ինչպես նաեւ անցյալ տարի, տրամադրվել է 444,000 լարի:
Առաջնահերթությունները որոշելու համար Նինոծմինդայի քաղաքապետարանի ղեկավարությունը փետրվարի 3-ից 19-ը հանդիպել է բնակիչների հետ, որտեղ որոշվել է թե ինչ նպատակների համար պետք է ծախսվի «Օգնություն գյուղին» ծրագրի հատկացված գումարը :