Վարորդական իրավունքի վկայականի քննական երթուղիները հուլիսի 22-ից կփոխվեն

Վարորդական իրավունքի վկայականի քննական երթուղիները հուլիսի 22-ից կփոխվեն

Տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ստացման քննական գործընթացի բարելավման նպատակով հուլիսի 22-ից Ռուսթավիում, Թելավիում և Սաչխերեում երթուղիների փոփոխություն կիրականացվի։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Ծառայությունների գործակալությունը։

Ռուսթավիում – «B» և «BE» կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի գործնական քննության երկրորդ փուլի համար նախատեսված երթուղիներից հինգ երթուղի կփոխարինվի նոր երթուղիներով։

Թելավիում – «B» և «BE» կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի գործնական քննության երկրորդ փուլի համար նախատեսված երթուղիներից երկու երթուղի կփոխարինվի նոր երթուղիներով։ Ինչպես նաև «C» կարգի և «C1»/«D1» ենթակարգերի համար նախատեսված երթուղին կփոխարինվի նոր երթուղով։

Սաչխերեում – «B» և «BE» կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի գործնական քննության երկրորդ փուլի համար նախատեսված երթուղիներն ամբողջությամբ կփոխարինվեն չորս նոր երթուղիներով։

Երթուղիների մասին տեղեկատվությունը տե՛ս հղումով։