Այսօր՝ հունիսի 26 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրլովկա գյուղում տրամաբանական ավարատին մոտեցավ մինի ֆուտբոլի հուշամրցաշարը՝ նվիրված Կարեն Ծառուկյանի հիշատակին:
Օրլովկա գյուղի ներկայացուցիչ՝ Էդվարդ Շայբեկյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Ֆուտբոլային հուշամրցաշարը, որը կազմակերպրել էին մեր գյուղի երիտասարդները նվիրված էր Կարեն Ծառուկյանի եւ մեր գյուղի բոլոր վաղամեռիկների հիշատակին: Մասնակցեցին մեր շրջանի թվով 11 թիմեր՝ որտեղ 3 -րդ տեղը զբաղեցրեց Խորենիայի թիմը, 2 -րդ տեղը մեր Օրլովկայի թիմը իսկ 1 -ին հորիզոնականը գրավեց Փոկայի թիմը»:
Թիմերը պարգեւատրվեցին մեդալներով եւ գավաթներով, ինչպես նաեւ անհատական նվերներով:
Մանրամասները՝ ձայնագրությունում.