Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա գյուղում առկա են մի շարք սոցիալ-կենցաղային բնույթի խնդիրներ։
Բնակիչներն ասում են, որ գյուղն ունի մեծ հողատարածք, որտեղ տանող ճանապարհը գտնվում է շատ վատ վիճակում: Այդ խնդիրը արդեն երկար տարիներ է կա, սակայն դեռեւս ոչ մի լուծում չի տրվել:
«Տրակտորը մի քանի օր առաջ թաղվել էր այդ ճանապարհին, հետո 2 տրակտորով քաշեցինք մի կերպ կարողացանք դուրս բերել: Ճանապարհը գտնվում է շատ վատ վիճակում գոնե խճապատեն կամ քարեր լցնեն, որպեսզի բնակիչները կարողանան հասնել իրենց արտերը»,- նշում է բնակիչներից մեկը:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Վերոնշյալ հարցի շուրջ հեռախոսազրույց ունեցանք Փոքր Գոնդուրայի ներկայացուցիչ՝ Արթուր Ղռմաջյանի հետ:
Ղռմաջյանի խոսքով՝ այդ հարցի շուրջ դեռեւս չեն կարող հստակ պատասխանել քանի որ այդ հարցի լուծման ուղղությամբ տարվում են աշխատանքներ եւ մեկ շաբաթվա ընթացքում պարզ կլինի:
Վերոնշյալ ճանապարհի վերանորոգման հարցի հետ կապված, NOR ռադիոկայանը ընթացքում նորից կապ կհաստատի Փոքր Գոնդուրայի ներկայացուցչի հետ եւ նյութը կթարմացվի: