Ե՞րբ կմեկնարկեն «Օգնություն գյուղին» ծրագրով աշխատանքները Հեշտիայի համայնքում

Ե՞րբ կմեկնարկեն «Օգնություն գյուղին» ծրագրով աշխատանքները Հեշտիայի համայնքում

Հեշտիայի գյուղական համայնքում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում 2023 թվականի փետրվարի 1 -ին, տեղի էր ունեցել հանդիպում բնակիչների եւ Նինոծմինդայի քաղաքապետարանի ներկայացուցիչների միջեւ:

Բնակիչների որոշմամբ, թե ինչ աշխատանքներ են տարվելու Հեշտիայի գյուղական համայնքում եւ ինչքան գումար է նախատեսվել դրանց իրականացման համար, ներկայացնում ենք ստորեւ:

Թորիա գյուղում 2020 թվականին «Օգնություն գյուղին» ծրագրով հիմք էր դրվել մարզադահլիճի կառուցմանը, 2022 թվականին շարունակվել էր հիմք դրված սպորտդահլիճի կառուցումը, որի գումարը կազմել էր 16 000 լարի: Այս տարի տրամադրվող 16 000 լարի գումարը նույնպես կհատկացվի դահլիճի կառուցման համար եւ դրան գումարած մոտ 72 000 լարի գումար տեղական բյուջեից պետք է փոխանցվի, որպեսզի այս տարի դահլիճի կառուցումը հասցվի ավարտին:

Ուչմանա գյուղում 2021 թվականին հիմք էր դրվել նոր սպորտդահլիճի կառուցմանը: 2022 թվականին շարունակվել էր սպորտդահլիճի շինարարության 2 ֊րդ փուլը, որի գումարը կազմել էր 12 000 լարի: Այս տարի նույնպես 12 000 լարի գումարը հատկացվել է սպորտդահլիճի կառուցուման շարունակության համար:

Հեշտիա գյուղում նախատեսված է 20 000 լարի գումար՝ որը պետք է ավելացվի տեղական բյուջեից առանձին հատկացված (գիշերային լուսավորության համար) գումարին եւ բնակիչների որոշմամբ գյուղում կանցկացվի գիշերային լուսավորություն:

Ղաուրմա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում նախատեսված գումարը կազմում է 12 000 լարի: Ղաուրմա գյուղում այս տարի կառուցվելու է մանկական խաղահրապարակ:

Այս հարցի շուրջ դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայություն ճշտելու համար թե որ տարածքում աշխատանքները ինչ աստիճանի վրա են գտնվում:

Հեշտիա, Թորիա եւ Ղաուրմա գյուղերում աշխատանքների համար հայտարարված մրցույթները չեն կայացել մասնակից չլինելու պատճառով: Իսկ ինչ վերաբերվում է Ուչմանային, ապա մրցույթը հայտարարվել է հունիսի 30 -ին եւ մինչեւ հուլիսի 11 -ը ժամկետի մեջ է:

Ենթակառուցվածքների ծառայությունից նաեւ նշեցին, որ չկայացած մրցույթները ընթացքում նորից կհայտարարվեն:

Թեմատիկ՝