Ե՞րբ կմեկնարկի Նինոծմինդայի Ազատություն փողոցի շենքերի արտաքին մասերի վերանորոգման գործընթացը

Ե՞րբ կմեկնարկի Նինոծմինդայի Ազատություն փողոցի շենքերի արտաքին մասերի վերանորոգման գործընթացը

Նինոծմինդա քաղաքի Ազատություն փողոցի բնակելի շենքերի արտաքին մասերի վերանորոգման համար մրցույթը հայտարարվել էր արդեն 3 -րդ անգամ:

Վերոնշյալ աշխատանքները վերաբերվում են հետեւյալ հասցեների շինություններին՝ Տերյան 24, Հովսեփյան 18, Ազատություն 7, 8, 9 10, 12, 21, 54 եւ 56: Ծրագրով նախատեսվում է սվաղապատում, դրսից ներկվելու է, իսկ պատշգամբները պետք է փակվի պոլիկարբոնատային թիթեղներով, ինչպես նաեւ փոխվելու է մուտքերի պատուհանները:

Նինոծմինդայի ենթակառուցվածքների ծառայության ներկայացուցիչ Շիրակ Գալոյանի խոսքով՝ քաղաքի կենտրոնական փողոցի շենքերի արտաքին տեսքի բարեկարգման մրցույթի հետ կապված, այս պահին «შპს იქს 2» ընկերության հետ ընթանում է պայմանագրի կնքման գործընթացը, որոնք ավարտելուց հետո վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն»:

Իսկ թե ինչպես կզարգանան իրադարձությունները NOR ռադիոկայանը կլինի հետեւողական եւ կներկայացնի հետագա նյութերում:

Կարդացեք նաեւ՝