Մինչև երբ է շարունակվելու տեղումնառատ եղանակը Վրաստանում

Մինչև երբ է շարունակվելու տեղումնառատ եղանակը Վրաստանում

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ մինչև հուլիսի 12-ի առավոտ Վրաստանում սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ՝ ուժգին և կայծակ, իսկ Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում՝ կարկուտ։

Հուլիսի 9-12-ը սպասվում է ուժեղ քամի, իսկ ծովում՝ 3-4 բալանոց փոթորիկ։

Սպասվող հորդառատ անձրևները կարող են հեղեղումներ առաջացնել Վրաստանի գետերում, իսկ երկրի լեռնային շրջաններում սպասվում է սողանքների ակտիվացում։