Վրաստանից գնացել ու չի դարձել 245 հազար քաղաքացի

Վրաստանից գնացել ու չի դարձել 245 հազար քաղաքացի

Վրաստանի խորհրդարանի «Եվրոօպտիմիստներ» քաղաքական խմբի տեղեկություններով, 2012-2022 թվականներին արտերկիր մեկնած Վրաստանի շուրջ 245 հազար քաղաքացի չի դարձել։

Հիմնվելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների վրա՝ «Եվրոօպտիմիստներ»-ը պատրաստել են «Միգրացիան Վրաստանում՝ ժողովրդագրական աղետի եզրին գտնվող երկիր» զեկույցը:

Զեկույցի համաձայն՝ 2021-2022 թվականներին Վրաստանից մեկնել է 181 հազար 153 քաղաքացի, դարձել՝ 93 հազար 931 քաղաքացի։ Ըստ այդմ՝ նշված տարիներին արտերկրում է մնացել Վրաստանի 87 հազար 222 քաղաքացի։

Ինչ վերաբերում է 2012-ից 2022 թվականների տվյալներին, ապա, ըստ քաղաքական խմբի՝ այս ընթացքում երկիրը լքել և չի դարձել Վրաստանի 244 հազար 966 քաղաքացի:

2012-2022 թվականներին երկիր է մուտք գործել և մնացել ավելի քան 225 հազար օտարերկրյա քաղաքացի։ Նույն ժամանակահատվածում Վրաստան է ժամանել և երկիրը չի լքել Ռուսաստանի 93 հազար 872 քաղաքացի։aliq.ge