Վրաստանում այսօր երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանում այսօր երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանում այսօր երկու երկրաշարժ է տեղի ունեցել. Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ սկզբում երկրաշարժը գրանցվել է Դեդոփլիսծղարո քաղաքի հարավ-արևմուտքում՝ Գամարջվեբա գյուղի մոտ։ Երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել Դմանիսիում՝ Մամիշլար գյուղի մոտ։

Գամարջվեբա գյուղում գրանցված ցնցումների ուժգնությունը կազմել է 3,2 մագնիտուդ, իսկ խորությունը՝ 10 կիլոմետր։ Դա տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով 06:38-ին։

Ինչ վերաբերում է Մամիշլար գյուղին, ապա այնտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,1 բալ, խորությունը՝ 5 կիլոմետր, ցնցումները գրանցվել են ժամը 08:54-ին։

Նշենք, որ Մամիշլար գյուղը մոտ է գտնվում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա գյուղին, որտեղ ևս հաճախակի են տեղի ունենում երկրաշարժեր։