Անձրև, կայծակ և ամպրոպ՝ զգուշացում բնակչությանը

Անձրև, կայծակ և ամպրոպ՝ զգուշացում  բնակչությանը

Վրաստանում մինչեւ հուլիսի 25-ը բարձր ջերմաստիճանի ֆոնին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ կայծակ։ Այս մասին տեղեկություն է տարածում Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Ըստ կանխատեսումների՝ Վրաստանի արևելյան շրջաններում տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։

«Արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կլինի +28, +33, իսկ արևելյան Վրաստանում՝ +33, +38 աստիճան։

Թբիլիսիում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +35, +37 աստիճան»,
– նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։