Բանկը, որով ՌԴ-ից գումար էր փոխանցվում Վրաստան այլևս հնարավոր չէ՞

Բանկը, որով ՌԴ-ից գումար էր փոխանցվում Վրաստան այլևս հնարավոր չէ՞

Բանկը, որով Ռուսաստանից գումար էր փոխանցում Վրաստան պատժամիջոցների տակ է։

Ռուսական «Յունիստրիմ» բանկը, որն օգտագործվում էր Ռուսաստանից Վրաստան գումարներ փոխանցելու համար, հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ։ Ներկայումս «Յունիստրիմ»-ի միջոցով հնարավոր չէ գումար ուղարկել Վրաստան։

Ինչպես գրում է «Էխոկավկազա»-ն, անցյալ տարվա տվյալներով՝ այդ բանկի միջոցով Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 111 մլն դոլար։

Sputnik Georgia-ին էլ ֆինանսական հաստատություններից հայտնել են, որ Վրացական TBC բանկը և Liberty Bank-ը կասեցրել են միջոցների թողարկումը և աշխատանքը ռուսական «Յունիստրիմ» վճարային համակարգի հետ։

Հինգշաբթի՝ հուլիսի 20-ին, ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակի կողմից սահմանափակումներ են մտցվել «Յունիստրիմ» բանկի նկատմամբ։ Արդյո՞ք դա է եղել Վրաստանում «Յունիստրիմի» աշխատանքի ընդհատումների պատճառը, դեռ չի հաստատվել, թեև լրատվամիջոցների մի մասը այս համակարգով փոխանցումների խնդիրը կապում է ԱՄՆ պատժամիջոցների հետ։

«Երեկվանից «Յունիստրիմ» համակարգը ժամանակավորապես սահմանափակվել է, Ռուսաստանից կարող եք գումար փոխանցել «Золотая корона”» համակարգով»,- ասվում է TBC բանկի թեժ գծից։

Liberty Bank-ը նշել է, որ «Յունիստրիմ»-ի հետ կապված խափանումներն սկսվել են երեկ կեսօրից, սակայն դրա պատճառը տեխնիկական խնդիրներն են։

«Խնդիրը լուծելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, ծրագիրը թարմացվում է»,- ասել են Liberty բանկից։
Բանկում նշել են, որ Ռուսաստանից դրամական փոխանցումները հնարավոր են Золотая корона, Контакт և Юнистрим վճարային համակարգերի միջոցով։
Մինչդեռ «Վրաստանի բանկը» «Յունիստրիմ»-ի հետ աշխատում է սովորական ռեժիմով։