Ռուսաստանում զինվորական զորակոչի տարիքը կավելացվի մինչև 30 տարեկան

Ռուսաստանում զինվորական զորակոչի տարիքը կավելացվի մինչև 30 տարեկան

Ռուսաստանի Պետդուման երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել զինվորական զորակոչի վերին շեմը 30 տարուն բարձրացնելու մասին օրենքին։ Բացի այդ, անփոփոխ է մնում բանակ զորակոչի ստորին տարիքային շեմը՝ 18 տարին։ Նշված օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից, այսինքն՝ տարիքային նոր շեմը կգործի գարնանային զորակոչի համար։ Դաշնային խորհուրդը օրենքը կքվեարկի հուլիսին։

Նշենք, որ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նախաձեռնությամբ օրինագծի նախնական տարբերակով նախատեսվում էր զինվորական զորակոչի նվազագույն տարիքային շեմը հասցնել 21 տարեկանի։ Այս տեսքով այն հունիսին առաջին ընթերցմամբ հավանության էր արժանացել Դումայի կողմից, սակայն անցած շաբաթ օրենսդրական նախաձեռնության մեջ հանկարծակի փոփոխություն կատարվեց։ Դումայի պաշտպանության հանձնաժողովը հավանություն է տվել այն ուղղմանը, ըստ որի՝ Ռուսաստանում զորակոչային տարիքի ստորին շեմը չի բարձրացվի մինչև 21 տարեկան։

Սակայն մինչ նախագծի հաստատումը Պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտոպոլովը հայտարարեց, որ զորակոչի տարիքի վերին շեմը աստիճանաբար կավելանա։ Սակայն, ինչպես պարզվեց, անցումային շրջան չի լինելու, և 2024 թվականի հունվարի 1-ից զորակոչի առավելագույն տարիքը կհասցվի 30-ի։ Մինչ այժմ զորակոչի վերին շեմը 27 տարին էր։ 1tv.ge