Հուլիսի 21 -ից մինչեւ 23 -ին, Քոբուլեթի քաղաքում անցկացվեց «Կյոկուշին» կարատեյի միջազգային առաջնություն, որին մասնակցում էին թվով 5 երկրներ՝ Վրասատան, Հայաստան, Ղազախստան, Թուրքիա եւ Պարսկաստան:
Նինոծմինդայի մարզադպրոցից թվով 20 մասնակիցներ(տղաներ եւ աղջիկներ) մարզիչներ՝ Սամվել Դարբինյանի եւ Սերգո Քսպոյանի գլխավորությամբ մեկնեցին կարատեի մրցաշարին:
Սերգո Քսպոյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Մեր խումբը ներկայացավ թվով 7 մասնակիցներով, որոնք հիմնականում Ջիգրաշենի եւ Դիլիֆի երեխաներն են: Մենք ձեռք բերեցինք 5 մեդալ՝ որտեղ 1 -ին տեղը գրավեցին Նարե Կիրակոսյանը եւ Վալիկո Պողոսյանը: 2 -րդ հորիզոնականը գրավեցին Սայաթ Կիրակոսյանը, Մարի Մարգարյանը եւ Միխաել Մարաբյանը»:
Մարզիչ Սամվել Դարբինյանի խոսքով՝ մեր մասնակիցները շատ լավ հանդես եկան: Մենք ներկայացանք թվով 13 մասնակիցներով, որտեղ ունեցանք 9 մրցանակակիրներ եւ նվաճեցինք տարբեր մեդալներ:
«Ֆինանսավորման հետ կապված ասեմ, որ մեզ աջակցել է Նինոծմինդայի քաղաքապետարանի սպորտի եւ մշակույթի ծառայությունը սպորտդպրոցի հետ համատեղ: Մենք նաեւ ստացանք հրավեր մասնակցելու աշխարհի առաջնությանը»,- նշեց Դարբինյանը:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝